ԵՄ-ի գագաթնաժողովում քննարկելու են սիրիական ճգնաժամը եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները
Международные новостиԵվրամիության հոկտեմբերի 20-21-ին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ սիրիական ճգնաժամի հետեւանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ հոկտեմբերի 12-ին ելույթ ունենալով Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում:
«Մենք քննարկելու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ հետեւաբար Սիրիան, Մերձավոր Արեւելքի դրամատիկ իրադրությունը եւ այն դրական դերի անհրաժեշտությունը, որը կարող Է խաղալ ԵՄ-ն»,-ասել Է Ռենցին, ընդգծելով, որ միջազգային ջանքերը դեռեւս դրական արդյունքներ չեն տալիս սիրիական ճգնաժամը լուծելու գործում, որի հետեւանքով շարունակում են երեխաներ զոհվել:
Բացի այդ, Իտալիայի վարչապետի խոսքով՝ ԵՄ-ի գագաթնաժողովում Հռոմը ԵՄ-ի բյուջեի քննարկման նախաշեմին պնդելու Է «կոշտ դիրք» բռել այն երկրների նկատմամբ, որոնք մեծ գումարներ են ստացել, բայց չեն կատարում միգրանտներին ընդունելու իրենց պարտավորությունները:
Խոսելով ԵՄ-ի ապագայի մասին՝ Ռենցին հերթական անգամ նշել Է, որ Եվրամիության համար կարեւոր եւ բեկումնային պետք Է դառնա Հռոմի հանդիպումը, որը պլանավորված Է 2017 թվականի մարտին: «Դա կարեւոր իրադարձություն կլինի, քանի որ 27 երկրները կհանդիպեն Հավերժական քաղաքում եւ կփորձեն նախանշել մեր ապագան»,-եզրափակել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: