Մոլդովայի բնակիչների երրորդ մասը հանդես Է եկել Ռումինիայի հետ միավորվելու օգտին
Международные новостиՌումինիայի հետ միավորվելուն պատրաստ Է աջակցել Մոլդովայի քաղաքացիների 34 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Էվոլյուցիան եւ Էլեկտորալ վարքագիծը Մոլդովայում» սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հոկտեմբերի 12-ին ներկայացվել են Քիշինեւում կայացած մամ ուլի ասուլիսում:
Ինչպես հայտնել Է Մոլդովայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի (ՄՍՀԿ) տնօրեն Սերգեյ Ռաեցկին, հարցման մասնակիցների 12 տոկոսը լիովին համաձայն Է պաշտպանել Ռումինիայի հետ Մոլդովայի միավորումը, 22 տոկոսը կարծում Է, որ դա լավ Է տնտեսական տեսակետից, 17 տոկոսը դեմ չԷր լինի, 18 տոկոսն այն կարծիքին Է, որ Մոլդովան դրանից ոչինչ չի շահի, 31 տոկոսը կտրականապես դեմ Է միավորմանը:
Հարցումը կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել Է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 8-ը՝ 18-ից բարձր տարիքի 1100 մասնակիցների շրջանում: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 3 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: