Սիրիայում հրադադար հաստատելուց հետո առաջին անգամ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հանդիպում կունենան
Международные новостиՌուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են հանդիպել` Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնելու համար:
Այս մասին հայտնում է BBC-ն` ընդգծելով, որ գալիք հանդիպումն առաջինը կլինի Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ երկկողմ բանակցությունների դադարից հետո: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե երբ է տեղի ունենալու կողմերի միեջև հանդիպումը:
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարել է հոկտեմբերի 3-ին, որից հետո կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի մասին պայմանագրով իրենց պարտականությունները չկատարելու համար:
Համագործակցության դադարեցման մասին հաղորդման հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ ՌԴ-ի հետ բանակցությունները դադարեցնելուց հետո ԱՄՆ-ն չի հրաժարվի Սիրիայում խաղաղություն հաստատելու ջանքերից: