«Նիկոլ» փոթորկին տրվել է վտանգավորության չորրորդ աստիճան
Международные новостиԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը Ատլանտյան օվկիանոսում «Նիկոլ» արևադարձային փոթորկին տվել է վտանգավորության չորրորդ աստիճան: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ներկայումս փոթորիկը գտնվում է Բերմուդյան կղզիներից 290 կմ հարավ-արևմուտք, քամու արագությունը հասնում է մոտ 210 կմ/ժ-ի:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փոթորիկը կուղղվի հյուսիս-արևելք և կարող է ավելի ուժեղանալ հինգշաբթի: Սպասվում է, որ փոթորիկը կանցնի Բերմուդյան կղզիներով: