Մահացել Է Թաիլանդի Փհումիպոմ Ադուլյադեթ թագավորը
Международные новостиԿյանքի 89-րդ տարում մահացել Է Թաիլանդի Փհումիպոմ Ադուլյադեթ թագավորը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Վերջին տարիներին թագավորն առողջության հետ կապված խնդիրների պատճառով հազվադեպ Էր հայտնվում հանրության առջեւ: 2014 թվականի աշնանը նրան լեղապարկի հեռացման վիրահատություն Էին կատարել, իսկ այս տարվա ամռանը վիրահատել Էին սիրտը:
Փհումիպոմ Ադուլյադեթը (նաեւ հայտնի Է որպես Ռամա Իններորդ) գահակալում Էր 1946 թվականի հունիսի 9-ից:
Չնայած այն բանին, որ Թաիլանդի թագավորը գործնականում իշխանական լիազորություններ չունի, նրան շատ են մեծարում երկրում: Թաիլանդցիների համար միապետը կայունության խորհրդանիշն Է մշտապես փոփոխվող քաղաքական իրադրության ֆոնին:
Միապետին կամ նրա մերձավորներին վիրավորելու համար քրեական պատասխանատվություն Է սահմանված:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թաիլանդի մի քանի հազար բնակիչներ աղոթում են Բանգկոկի Սերիրաթ հիվանդանոցի պատերի տակ, որտեղ գտնվում Է 88-ամյա միապետ Պումիպոմ Ադուլյադեթը: Հոկտեմբերի 12-ի երեկոյան այնտեղ են ժամանել թագավորական ընտանիքի անդամները: «Նորին մեծություն թագավորը Թաիլանդի սիրտն Է: Ես նրա համար կդադարեմ աղոթել միայն այն ժամանակ, երբ նա իրեն ավելի լավ զգա»,-ասում Է եկածներից մեկը՝ 42-ամյա դպրոցական ուսուցիչ Դոնափա Կլադբուփան:
Թաիլանդի թագավորն արդեն մի քանի տարի գտնվում Էր բժիշկների մշտական հսկողության ներքո: Սերիրաթ կլինիկայում նույնիսկ հատուկ հարկ Էր սարքավորվել նրան բուժելու համար, այնտեղ մշտապես գտնվում Էր նաեւ թագավորի կինը՝ Սիրիկիթը:
Ադուլյադեթն աշխարհի բոլոր միապետներից, ինչպես նաեւ իր բոլոր նախորդներից ավելի երկար Է թագավորել: