Թուրքիայում 109 զինվորական դատավոր է աշխատանքից հեռացվել
Международные новостиԹուրքիայում գյուլենականների դեմ սկսված պայքարում զբաղեցրած պաշտոններից ազատվել են 109 զինվորական դատավոր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո զինված ուժերից աշխատանքից հեռացված աշխատակիցների թիվն այդպիսով հասավ 4 հազար 48-ի:
Թուրքիայի իշխանությունները երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում ենչափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտներըսկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: