Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ Սիրիայի հարցով նոր նախաձեռնություններով հանդես գալ Լոզանի բանակցություններում
Международные новостиՌուսաստանը Լոզանում տեղի ունենալիք բանակցություններում Սիրիայի հարցով նոր նախաձեռնություններով հանդես գալու մտադրություն չունի, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ոչ մի այլ բան չենք առաջարկի: Բանաձեւում ամեն ինչ չափազանց կոնկրետ է շարադրված»,- ասել է նախարարը լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովի խոսքով՝ ամերիկացիների հետ ձեռք բերված համաձայնագրում եւ Սիրիայի աջակցության Միջազգային խմբի արձանագրություններում հստակ շարադրված է միջազգային հանրության ռազմավարությունը:
Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Լոզանում: Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան: