Պեսկով. Մոսկվան կարող է քննարկել Թուրքիային ՀՀՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունը
Международные новостиՌուսաստանը կարող է քննարկել Թուրքիային հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Թուրքիա Ռուսաստանի նախագահի այցի մասին լրագրողների հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պուտինի եւ Էրդողանի հանդիպումների օրակարգում իրոք շոշափվել են ռազմափոխադրող օդանավերի ասպարեզում համագործակցության հետ կապված հարցեր»,- ասել է նա:
«Թուրքական կողմի ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիային դրանց մատակարարման տարբերակների հնարավորությունը: Բայց դա զուտ կոմերցիոն հարց է, համագործակցության շատ զգայուն ոլորտ»,- հավելել է մամուլի քարտուղարը: