Սինայի թերակղզում եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել
Международные новостиՍինայի թերակղզում հսկիչ-անցակետերից մեկի վրա կատարված հարձակման հետեւանքով եգիպտացի 12 զինծառայողներ են սպանվել:
Այդ մասին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Իշխանություններն այս հարձակման մեջ կասկածում են այդ տարածաշրջանում գործող իսլամիստական խմբավորումներից մեկի զինյալներին:
Ինչպես ճշտում Է Reuters-ը, հարձակումը կատարվել Է Սինայի թերակղզու կենտրոնական մասում գտնվող Բիր Էլ Աբդ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա:
Գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածը դարձել Է այդօրինակ առաջին խոշոր ահաբեկչական գործողությունը Սինայի այդ մասում, որն ավելի վաղ իսլամիստներին հարձակումներին չԷր ենթարկվում: