Բաղդադում իրականացված պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել
Международные новостиԻրաքի մայրաքաղաք Բաղդադում սգո արարողության ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabiya-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի արեւելյան Էշ-Շաաբ շրջանում: Միջադեպի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:
Առայժմ Իրաքի տարածքում գործող ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: