Թուրքիայում 5,2 բալի ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԹուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, գրում է ԱՊԱ գործակալությունը: Տեղի ժամանակով ժամը 11:18-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սև ծովում:
5,2 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով, որոնք զգացվել են Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, ավերածություններ և զոհեր չկան:
Երկրաշարժի օջախը գտնվել է Ստամբուլից 200 կիլոմետր հեռավորության վրա: