Լավրովը Լոզանում բանակցել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆի եւ Ջոն Քերրիի հետ
Международные новостиՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, նախքան Լոզանում Սիրիայի հարցով բանակցությունները սկսվելը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Լավրովը հանդիպել է Զարիֆի հետ: Հանդիպումը կարճ է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակներում Լավրովը հանդիպել է նաեւ Ջոն Քերրիի հետ:
Բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան եւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի արտգործնախարարները: