Հնդկաստանում կրոնական արարողության ժամանակ ծագած հրմշտոցի հետևանքով 19 մարդ է զոհվել
Международные новостиՀնդկաստանի հյուսիսում կրոնական հավաքի ժամանակ ծագած խուճապային հրմշտոցի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել:
Այս մասին գրում է rbc.ru կայքը՝ հղում անելով հնդկական լրատվամիջոցներին:
Դեպքը տեղի է ունեցել Վարանասի քաղաքում՝ Գանգես գետի ափին, որտեղ հավաքվել էին հինդուիստ մարգարեի երկրպագուները: Հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ հարյուրավոր ուխտավորներ, կիզիչ արևի տակ տեղի ունեցած արարողությունից հոգնած, նետվել են գետը:
Հնդկաստանի վարչապետը, ով այս պահին մասնակցում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, ցավակցություն է հայտնել: Թվիթերի իր էջում գրել է, որ տեղի իշխանություններին կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: