ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարը կոչ է արել փախստականներին տեղաբաշխել աշխարհի բոլոր երկրներում
Международные новостиՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել փախստականների տեղաբաշխման արդյունավետ համակարգ ստեղծել: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է գերմանական Focus պարբերականին տված հարցազրույցում:
«Այնպիսի երկրներն, ինչպիսիք են Լիբանանը, Թուրքիան և Հորդանանը, պետք է ազատվեն փախստականների հոսքի պատճառով ստեղծված ճնշումից: Մենք պետք է առավել ամուր կերպով, քան առաջ, աջակցենք նրանց և անցնենք փախստականների համաշխարհային տեղաբաշխմանը:
Մեզ տեղաբաշխման լայնամասշտաբ համակարգ է անհրաժեշտ` ոչ միայն դեպի Եվրոպա, այլ նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ, Ավստրալիա»,- ասել է Գուտերեշը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները պաշտոնապես կստանձնի 2017-ի հունվարին: