Բաղդադում ահաբեկչությունից զոհերի թիվն ավելացել է
Международные новостиԻրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, առնվազն 65 մարդ էլ վիրավոր է: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Շաաբ թաղամասում, շիաների սգո արարողության ժամանակ: Տեղի շուկայում վրան են տեղադրել՝ 7-րդ դարում սպանված Մուհամմեդ մարգարեի թոռան՝ շիա իմամ Հուսեյնին հիշատակելու համար: Հենց վրանում էլ, նախնական տեղեկություններով, մահապարտը պայթեցրել է իրեն:
Աղբյուրը նշում է, որ առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: