Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են վերականգնվել ընտրություններից հետո. Պուտին
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախընտրական շրջանի ավարտից հետո շանսեր կհայտնվեն Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնման համար: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Այդ հայտարարությունը ՌԴ նախագահն արել է Գոայում ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:
Պուտինը ճշտել է, որ երկրի չլուծված խնդիրների պայմաններում «դիմում են սեփական խնդիրներից ընտրողների ուշադրությունը շեղելով աշխատող համակարգին, այս դեպքում մենք դրա ականատեսն ենք դառնում»:
«Ի՞նչպես դա անել: Ստեղծել, օրինակ, թշնամու կերպար և միավորել ժողովրդին այդ թշնամու դեմ պայքարում: Ռուսաստանի դեպքում դա հետաքրքիր է, և, իմ կարծիքով, այդ խաղաթղթով և հիմա խաղում են: Ցավում եմ, որ ընթացիկ ներքաղաքական խնդիրներից ելնելով՝ զոհաբերվում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, քանի որ դա խախտում է միջազգային հարաբերություններն ընդհանուր առմամբ»,- ասել է ՌԴ նախագահը: