Թուրքիայի պաշտպանության նախարարությունում պլանավորում են Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի
Международные новостиԱնկարան «Եփրատի վահան» գործողության ընթացքում Սիրիայի հյուսիսում ակնկալում է ստեղծել 45 կմ խորությամբ անվտանգության գոտի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը կիրակի օրը:
«Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի սահմանի երկայնքով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրվել է 90 կմ երկարությամբ և 20 կմ լայնությամբ հատվածը: Թուրքիայի զինված ուժերը մտադիր է սեպ խրել ահաբեկիչների դիրքերին՝ առաջ գնալ 45 կմ-ով: Մենք ստեղծում ենք անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում և այդպիսով կչեզոքացնենք մեր տարածքի սպառնալիքը»,- մեջբերում է Ըշըքին Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկա պահին ահաբեկիչների համար արդեն այդքան էլ հեշտ չէ Սիրիայի տարածքից գնդակոծել Թուրքիան: Նա նշել է, որ «Եփրատի վահան» գործողությունը հաջողությամբ շարունակվում է, ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի մարտիկները մտել են Դաբիք քաղաք, որտեղ շարունակվում է տարածքի ականազերծումը:
Խոսելով ԴԱԻՇ-ից Մոսուլի առաջիկա ազատագրման գործողության մասին՝ Ըշըքը նշել է, որ դրա հաջող անցկացման համար անհրաժեշտ է աջակցել տեղի ուժերին:
«ԴԱԻՇ-ը մեր ընդհանուր թշնամին է: Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին ԱՄՆ-ին և միջազգային կոալիցիայի մյուս մասնակիցներին: Թուրքիայի աջակցությամբ Սիրիայի ազատ բանակի մարտիկները Սիրիայում ահաբեկիչներից մաքրել են 1000 կքմ ընդհանուր մակերեսով տարածք: Անհրաժեշտ է տեղի ուժերին նմանատիպ աջակցություն ցուցաբերել Իրաքի քաղաքների ազատագրման համար»,- ավելացրել է նախարարը: