Մի քանի ժամ հետո միայն հաջողվեց փլատակների տակից դուրս բերել 13-ամյա աղջկա մարմինը. RT-ի թղթակցի մանրամասները Հալեպի ռմբակոծությունից
Международные новостиRussia Today գործակալության թղթակիցը դեպքի վայրից պատմել է արևմտյան Հալեպում գիշերային ժամերին տեղի ունեցած ռմբակոծության մասին, որի հետևանքով 13-ամյա աղջիկ էր զոհվել:
Թղթակցի խոսքով` բնակելի թաղամասերում գրոհայինների կողմից տեղի ունեցող ռմբակոծությունները գրեթե անդադար են: Դեպքի վայրում նկարահանված տեսանյութը լրագրողը հրապարակել է իր թվիթերյան էջում:
«Գիշերվա 12-ից բավականին դաժան ռմբակոծություններ են սկսվել: Ամեն 10-20 րոպեն մեկ պայթյուն էր լսվում, երբեմն` մի քանիսը: Բավականին ուժեղ ձայնով էին հնչում պայթյունները, ինչը նշանակում է, որ ծանր սպառազինություն է կիրառվել` Գազաբալոններից պատրաստված հրթիռներ և ռումբեր, որոնք լցված էին մեխերով ու պտուտակներով», - պատմել է RT-ի թղթակիցը:
Նրա խոսքով` ներկա պահին լուր կա երեք զոհի մասին, որոնց թվում է Սառա անունով 13-ամյա աղջիկը: Մահացել է նաև նրա 20-ամյա եղբայրը: Մի քանի ժամվա աշխատանքներից հետո հաջողվել է տան փլատակների տակից դուրս բերել աղջկա մարմինը: