Թաիլանդի բնակիչները հրաժեշտ են տալիս Փումիպոն Ադուլյադեթ թագավորին
Международные новостиԹաիլանդի բազմաթիվ բնակիչներ են ժամանում Բանգկոկ՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու Փումիպոն Ադուլյադեթ թագավորին, որը երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել Է հոկտեմբերի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է տրանսպորտի նախարարությունը, երկրի գործնականում բոլոր նահանգներից զգալիորեն ավելացվել են ավտոբուսային եւ երկաթուղային չվերթները դեպի մայրաքաղաք: Փոխադրողներից շատերը որոշում են ընդունել իրենց ծառայությունները մատուցել անվճար: Թաիլանդական ավիաընկերությունները նույնպես ավելացրել են դեպի Բանգկոկ ներքին թռիչքների թվաքանակը: Թագավորության մայրաքաղաքում ծավալվել Է անվճար ավտոբուսների ցանց, որոնք մարդկանց քաղաքի տարբեր վայրերից հասցնում են Թագավորական մեծ պալատի մերձակա Սանամ Լուանգ հրապարակ:
Փումիպոն Ադուլյադեթի մարմինը Թագավորական մեծ պալատ Է տեղափոխվել նրա մահվան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին: Ավանդույթի համաձայն՝ բուդդայական հոգեւորականները 172 օրվա ընթացքում՝ մինչեւ հունվարի 21-ը, աղոթքներ են կարդալու միապետի դագաղի մոտ: Թագավորական արքունիքի բյուրոյում հայտնել են, որ Թաիլանդի բնակիչները կկարողանան դագաղի առջեւ խոնարհվել կրոնական այդ ծիսակատարության սկսվելուց 15 օր անց: Իսկ առայժմ հպատակներին թույլատրված Է միայն իրենց ցավակցությունը հայտնել հատուկ գրքում, որը տեղադրված Է Թագավորական մեծ պալատի տարածքում գտնվող առան ձին տաղավարում:
Ներկայում պալատի շրջակա տարածքը սգավորների հսկայական սեւ ծով Է հիշեցնում, որոնք երկար հերթեր են կազմել, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն հանգուցյալ թագավորին: Կամավորները կերակուր եւ ըմպելիք են հասցնում հերթում կանգնածներին: Այստեղ հավաքված հազարավոր մարդիկ չեն հեռանում նույնիսկ տեղատարափ անձրեւի ժամանակ, որը, օրինակ, մի քանի ժամ Է տեւել հոկտեմբերի 16-ին:
Փումիպոն Ադուլյադեթի հուղարկավորության օրը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: