Մոսուլի ազատագրումը բեկումնային պահ կդառնա ԻՊ-ի դեմ պայքարում. Շտայնմայեր
Международные новостиՄոսուլ քաղաքի ազատագրումը բեկումնային պահ կդառնա Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Եթե Մոսուլն ազատագրվի, ապա դա բեկումնային պահ կդառնա Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարում, ակներեւ Է, որ դա կայունացման հասնելու նոր շանս կընձեռի»,- հոկտեմբերի 17-ին լրագրողներին ասել Է նախարարը Լյուքսեմբուրգում ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:
«Հուսով եմ, որ գործողությունը հաջողությամբ կպսակվի, իսկ գործողությունից հետո կսահմանափակվի փախստականների ու միգրանտների թիվը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: