ԻՊ-ի զինյալներն անխնա ճնշել են Մոսուլում իրենց պարագլխի դեմ բարձրացված խռովությունը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին հավատարիմ կազմավորումները ճնշել են Մոսուլում նրա դեմ բարձրացված խռովությունը:
Այդ մասին հայտնել Է As Sumaria հեռուստաալիքը:
Ավելի վաղ նույն այս հեռուստակայանը հայտնել Էր, որ այսպես կոչված իսլամական ոստիկանության պետը՝ Աբու Ուսման մականվամբ, գլխավորել Է հեղաշրջումը Ալ Բաղդադիի դեմ: Նրան ենթակա ջոկատները, որոնք մտնում են ԻՊ-ի կառուցվածքի մեջ, գրոհել են ծայրահեղականների մի քանի դիրքերի վրա, քաղաքում կատաղի մարտեր Էին մղվում: Դեռ ավելին, խռովարարների առաջնորդի կողմնակիցները բարձրախոսներով հայտարարում Էին, որ ահաբեկիչների պարագլուխը փախել Է սիրիական Ռաքայի ուղղությամբ, Մոսուլում նրա կառավարումն ավարտվել Է, իսկ նրա կինը ձերբակալված Է:
As Sumaria-ի տվյալներով՝ մի քանի ժամ տեւած բախումներից հետո իսլամական ոստիկանության հրամանատարը եւ նրա մի քանի օգնականներ ոչնչացվել են, ԻՊ-ն վերադարձրել Է ավելի վաղ գրավված բոլոր հրամանատարական կետերը: Ահաբեկիչները Ուսմանի տասնյակ կողմնակիցների են սպանել քաղաքի կենտրոնական շրջաններում, որտեղ բախումներ են տեղի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: