Իրանը պաշտպանել Է ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելը
Международные новостиԻրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին դրական Է գնահատել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսելը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Մոսուլը 2014 թվականից մնում Է ԻՊ-ի գլխավոր հենարանը: Իրաքի զինվորականները եւ նրանց դաշնակիցները, այդ թվում՝ ժողովրդական աշխարհազորը, վերջին ժամանակներս նախապատրաստվում Էին վճռական հարձակման: Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել Է ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողությունն սկսելու մասին:
Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությանը մասնակցող ցամաքային ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը գերազանցում Է 60 հազարը: Նրանց աջակցություն Է ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, կառավարական օդուժը, ինչպես նաեւ հրետանին
«Այն, որ ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման եւ այդ երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործողությունն սկսվել Է ու շարունակվում Է ամենայն լրջությամբ… դրական նորություն Է»,- Քասեմիի խոսքը մեջբերել Է IRIB գործակալությունը:
Նա նաեւ հույս Է հայտնել, որ իրաքյան բանակին կհաջողվի երկիրը մաքրել ահաբեկիչներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: