Շուրջ 1 միլիոն մարդ կարող Է լքել Մոսուլը ռազմական գործողության պատճառով
Международные новостиՄինչեւ 1 միլիոն մարդ կարող Է լքել Մոսուլն ու նրա արվարձանները ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ի երեկոյան Ժնեւում տարածված համատեղ հայտարարության մեջ նախազգուշացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկ երությունների միջազգային դաշնությունը:
«Մարտերի շարունակվելու համեմատ մինչեւ 1 միլիոն մարդ կարող Է հարկադրված լինել փախչել քաղաքից ու նրա արվարձաններից»,-նշում են հումանիտար կազմակերպությունները՝ ընդգծելով «առաջիկա օրերին ու շաբաթներին կարիքավորներին օգնություն տրամադրելու» իրենց պատրաստակամությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: