Աշխարհում շուրջ 1 մլրդ մարդ ծայրահեղ աղքատության մեջ Է ապրում. Պան Գի Մուն
Международные новостиՄոլորակի մոտավորապես 1 մլրդ բնակիչներ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, ընդ որում՝ 800 միլիոնը՝ սովի ու թերսնման են մատնված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում նա հորդորել Է պայքարել չքավորության դեմ, ինչպես նաեւ կառուցել «սոցիալական արգելքներից ազատ հասարակություն»:
«Ներկայում մոտավորապես 1 մլրդ մարդ ծայրահեղ աղքատության մեջ Է ապրում, եւ ավելի քան 800 միլիոնը սովի ու թերսնման են մատնված»,-հայտնել Է Պան Գի Մունը, որն ուղիղ մեկ տարի առաջ պատմել Էր աշխարհում ավելի քան 900 մլն աղքատների մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ «աղքատությունը չափվում Է ոչ միայն անբավարար վաստակով»: «Այն նաեւ դրսեւորվում Է առողջապահությունից, կրթությունից եւ բազային այլ ծառայություններից օգտվելու սահմանափակումներով, ինչպես նաեւ շատ դեպքերում մարդու այլ հիմնարար իրավունքների խախտմամբ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: