Դամասկոսը պատրաստ է ապահովել Հալեպից հեռանալ ցանկացողների անվտանգությունը. դեսպան
Международные новостиՍիրիայի կառավարությունը պատրաստ է ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր կցանկանան հեռանալ Հալեպից, այդ թվում` զինված անձանց, ովքեր կորոշեն հեռանալ այդ շրջանից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղարին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:
ՄԱԿ-ի ԱԽ-ին և գլխավոր քարտուղարին հասցեագրված և երեքշաբթի հրապարակված նամակում Ջաաֆարին հայտնել է Սիրիայի կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու այն քաղաքացիների անվտանգությունը, ովքեր կցանկանան հեռանալ այդ շրջանից:
Նամակում նշվում է նաև Հալեպից վիրավորներին դուրս բերելու և նրանց բուժօգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:
Վերջին ամիսներին Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքում կտրուկ սրվել է իրավիճակը. քաղաքում և ծայրամասերում անդադար դաժան մարտեր են ընթանում: