Թրամփը երրորդ հեռուստաբանավեճից առաջ Քլինթոնին զիջում է 6 տոկոսով
Международные новостиԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական բանավեճերի երրորդ եզրափակիչ փուլից առաջ իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում Է 6 տոկոսային կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Fox News հեռուստաալիքի հարցման տվյալները:
Հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի թեկնածութունը պաշտպանել Է հարցվածների 45 տոկոսը, Թրամփի օգտին հանդես Է եկել հարցման մասնակիցների 39 տոկոսը:
Հարցմանը մասնակցել են հազարից ավելի գրանցված ընտրողներ: Հարցման վիճակագրական անճշտությունը կարող Է կազմել երեք տոկոսային կետ:
Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում՝ նախընտրական վերջին բանավեճից մի քանի օր առաջ: Ինչպես սպասվում Է, այն կանցկացվի Լաս Վեգասում տեղական ժամանակով հոկտեմբերի 19-ի երեկոյան:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: