Նյու Յորքում քաշքշուկ է տեղի ունեցել կիսամերկ Քլինթոնի արձանի պատճառով
Международные новостиԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ Է հրահրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Daily News հրատարակությունը:
27-ամյա նկարիչ Էնթոնի Սքիոլիի կողմից տեղադրված արձանը հոկտեմբերի 18-ի առավոտյան հայտնվել Է մետրոյի Բոուլինգ Գրին կայարանի մերձակայքում: Այն ներկայացնում Է Քլինթոնի ծաղրանկարային պատկերը՝ մարմնի անհամամասնական մասերով, իսկ ոտքերի փոխարեն սմբակներ: Արձանին հագցված Է երկար բլուզ, որը մեկ կոճակով Է կոճկված, իսկ թիկունքից երեւում Է տղամարդու գլուխ եւ ձեռք, որոնք, ենթադրաբար, խորհրդանշում են Ուոլ սթրիթի բանկիրի:
Հրատարակության տվյալներով՝ արձանը կայարանի մոտ կանգնած Է մնացել ընդամենը երեք ժամ: Դրան մոտեցել Է հարեւանությամբ գտնվող թանգարանի աշխատակցուհին եւ փորձել Է այն գետին տապալել: Այդ ընթացքում քաշքշուկ Է սկսվել նրա, Սքիոլիի ու եւս մեկ տղամարդոււ միջեւ:
Ավելի ուշ միջադեպի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները եւ Սքիոլիից պահանջել փողոցից հեռացնել արձանը, քանի որ նա անհրաժեշտ թույլտվություն չի ունեցել: Պատահարի հետեւանքով ոչ ոքի չեն բռնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: