Էշթոն Քարթերը կայցելի Թուրքիա
Международные новостиՀոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կմեկնի Թուրքիա:
Ըստ «Անադոլու» գործակակալության՝ Թուրքիա այցը նախատեսված է ԻՇԻՊ-ի դեմ պայքարի հարցով ՆԱՏՕ-ի ՊՆ ղեկավարների ժողովի շրջանակներում: Բացի Թուրքիայից՝ Քարթերը կայցելի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆրանսիա և Բելգիա:
Նշում է, որ այցի ընթացքում Քարթերը հանդիպելու է թուրք պաշտոնյաների հետ, այս թվում՝ երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում ընթացող զարգացումները: