Սկսվել է զինյալների դուրսբերումը Դամասկոսից հարավային արվարձանից
Международные новостиԱրմատական զինված խմբավորումների անդամների առաջին խումբն իրենց ընտանիքների հետ միասին հեռացել Է Դամասկոսից հարավի Մուադամիա արվարձանից:
Ինչպես տեղեկացնում է Al Mayadeen հեռուստաալիքը, ընդամենն այդ արվարձանից դուրս Է բերվելու 620 զինյալ:
Նրանք բոլորն Էլ հրաժարվել են հանձնվել իշխանություններին եւ ավտոբուսներով ուղարկվելու են Սիրիայի հյուսիսի Իդլիբի նահանգ (Դամասկոսից 320 կիլոմետր հեռավորության վրա), որը մնում Է անօրինական կազմավորումների հսկողության տակ:
Զինյալների դուրսբերումն իրականացվում Է Դամասկոսի հարավային արվարձանում տեղային հաշտության վերաբերյալ համաձայնագրին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: