Սիրիայից արկեր են նետվել Թուրքիայի տարածք
Международные новостиՍիրիայի տարածքից ականանետով երեք արկ է արձակվել թուրքական բնակավայրերի վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական Օսմանիե շրջանում արկերն ընկել են երեք տան բակերում: Դրանցից մեկի հետևանքով վիրավորվել են մայր և երեխա: Այլ տուժածների կամ վնասների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ականանետերով կրակոցների հեղինակները: