Շթայնմայեր. Հակառուսական նոր պատժամիջոցները չեն օգնի լուծել Հալեպի ճգնաժամը
Международные новостиԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով հակառուսական նոր պատժամիջոցները չեն օգնի լուծել Հալեպի ճգնաժամը, հայտնում է Rheinische Post–ը։
«Մամուլի համար բարձր հայտարարություններն ու պատժամիջոցների սպառնալիքները Հալեպում սննդամթերքի եւ բժշկական օգնության կարիք ունեցող ոչ մեկին չեն օգնի»,– ասել է նախարարը։
Շթայնմայերի խոսքով՝ միջազգային հանրությունը ձգտում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ու Հալեպի ռմբակոծության դադարեցմանը։
«Եթե մենք լսեինք նրանց, որոնք լուծումը տեսնում են հակառուսական պատժամիջոցների մեջ, ապա, հնարավոր է, գործը չէր հասնի Հալեպում ռմբակոծությունների դադարեցմանը»,– ասել է Շթայնմայերը։