Գրոհայինների առաջին խմբերն ընտանիքներով լքում են Հալեպը
Международные новостиՀալեպի արեւմտյան շրջաններում ամրացած ծայրահեղական խմբավորումների համախոհների առաջին խմբերը սկսել են լքել քաղաքը։ Այս մասին հայտնում է Սիրիական հեռուստաընկերությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ գրոհայինների առանձին խմբեր ընտանիքներով սկսել են Կաստելլո անցակետով դուրս գալ Հալեպից։ Հաղորդվում է, որ Սիրիայի բանակը գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերում թռուցիկներ է տարածում՝ նշելով անվտանգության միջանցքի պլանները, որոնցով տեղաբնակներն ու ընդդիմադիր խմբավորումների համախոհները կարող են լքել Հալեպը։
Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ հումանիտար դադարն անհրաժեշտ է խաղաղ բնակիչների ազատ անցման, հիվանդների եւ վիրավորների տարհանման, ինչպես նաեւ Հալեպի արեւելյան շրջաններից գրոհայինների դուրսբերման համար։ Այն կտեւի տեղական ժամանակով ժամը 08։00–ից մինչեւ 19։00–ն։