Սիրիական և ռուսական ավիացիան հարվածում է բնակելի թաղամասերին
Международные новостиՀալեպում սիրիական և ռուսական ռմբակոծությունների նպատակն է ամայացնել քաղաքը և վերահսկողություն սահմանել դրա վրա։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը։
Իրավապաշտպանները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ են արել դադարեցնել սիրիական և ռուսական ավիացիայի հարվածները՝ ուղղված Հալեպին։ Որպես ապացույց այն բանի, որ սիրիական և ռուսական ավիացիան հարվածում է բնակելի թաղամասերին, դպրոցներին, շուկաներին հրապարակվել են կադրեր արբանյակային նկարահանումից։
Բացի այդ Amnesty International-ը մեղադրել է Ռուսաստանին, որ Չինաստանի հետ միտումնավոր արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձևը, որի նպատակն էր կանխել արյունահեղությունը Հալեպում։ Կազմակերպությունը պնդում է՝ կան ապացույցներ առ այն, որ Սիրիայում կիրառվում են ռուսասական կասետային ռումբեր։