Իրաքում հարյուրավոր մարդիկ թունավորվել են քիմիական գործարանի հրդեհի պատճառով
Международные новостиԱմերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ գործարանն այս շաբաթ հրդեհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
BBC-ի փոխանցմամբ` Մոսուլի մոտակայքում գտնվող ռազմաբազայում զինվորականները հոկտեմբերի 21-ին ստիպված են եղել դիմակներ հագնել, քանի որ քամին թունավոր նյութերի ամպերը փչում էր իրենց ուղղությամբ:
Իրաքցի գեներալ Քուսայ Համիդ Քադիմի խոսքով` խաղաղ բնակիչների շրջանում երկու մարդ մահացել է թունավորման հետևանքով:
Տուժողները բողոքում են շնչառության հետ կապված բարդություններից: Բուժաշխատողները նրանց համապատասխան օգնություն են ցույց տալիս:
Հիշեցնենք, որ իրաքյան զորքերը հոկտեմբերի 17-ին սկսել են ԻՊ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները: