Թուրքիայում հարսանիքի ժամանակ սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
Международные новостиԹուրքիայի Դողուբայազեթ (Բայազետ) գավառում կազմակերպված հարսանիքի ժամանակ սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալո ւթյունը:
Հարսանիքի ժամանակ հյուրերին հավի միս հյուրասիրելուց երկու ժամ անց 185 մարդ փորացավով և սրտխառնոցով դիմել է հիվանդանոց:
Հիվանդանոցից ավելի ուշ տեղեկացրել են, որ թունավորվածների վիճակը նորմալ է: