Թրամփը աղետ է որակել Մոսուլի ազատագրման գործողությունը
Международные новостиՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը խիստ անհաջող Է ընթանում, քանի որ զինյալները վաղօրոք տեղյակ Էին դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը միլիարդատերը հոկտեմբերի 23-ին հրապարակել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական Էջում:
«Պարզվում Է, որ Մոսուլի վրա գրոհը կատարյալ աղետ Է,-գրել Է հանրապետականը:-Մենք նրանց նախազգուշացնում Էինք մի քանի ամիս առաջ: ԱՄՆ-ը այնքան հիմար վիճակում Է հայտնվել: Քվեարկեցեք Թրամփի օգտին ու վերստին հաղթեք»:
Վերջին ամիսներին Թրամփը քանիցս հրաժարվել Է բացահայտել ԻՊ-ի դեմ պայքարի իր ծրագրի մանրամասնությունները: Նա դա բացատրում Էր այն բանով, որ չի ցանկանում վաղօրոք ահաբեկիչներին նախազգուշացնել, թե ընտրություններում իր հաղթանակի դեպքում ինչպես Է գործելու ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:-