Թուրքիայում Իրանի դեսպանատան տարածքից կրակոցներ են հնչել
Международные новостиԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տասնյակ կրակոցներ են լսվել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:
Համաձայն տեղեկացված աղբյուրների`կրակոցներն ամենայն հավանականությամբ արձակվել են նախազգուշական նպատակով դեսպանատան անվտանգության անցակետից:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացնող հայտարարություն էր արել` հայտնելով Ստամբուլում հնարավոր ահաբեկչության կամ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հնարավորության մասին: