Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, չի նպաստում հակամարտության կարգավորմանը. Կրեմլ
Международные новостиԱյն, ինչ տեղի Է ունենում Հալեպում, չի նպաստում ոչ հումանիտար դադարներին, ոչ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բոլոր այս օրերին շարունակվել են հսկիչ անցակետերի գնդակոծումները, ահաբեկչական խմբավորումների հարձակումները այն հիմնական երթուղիների վրա, որոնցով հնարավոր Է հումանիտար բեռների տեղափոխումը, առաջին հերթին «Կաստելլո»-ի (ճանապարհ) վրա»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով հումանիտար դադարը Հալեպում:
«Այդ ամենը, բնականաբար, խիստ դժվարացնում, եթե չասենք անհնարին Է դարձնում հումանիտար շարասյուների ձեւավորումը»,-հավելել Է Պեսկովը:
«Առայժմ դա ոչ ոքի մոտ չի ստացվում, այդ թվում՝ նրանց, ովքեր նման պարտավորություններ են ստանձնել, այդ ամենը բնավ չի նպաստում ոչ դադարներին, ոչ հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացին, ոչ հակամարտության կարգավորմանը»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: