Եվրախորհրդարանը Ժան Մարի լե Պենին զրկեց անձեռնմխելիությունից
Международные новостиԵվրախորհրդարանը Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենին զրկել Է անձեռնմխելիությունից: Այդ հարցի շուրջ քվեարկությունն անցկացվել Է Ստրասբուրգում ԵԽ-ի նստաշրջանի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ժան Մարի լե Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով դիմել Էր Ֆրանսիան. Ազգային ճակատի նախկին առաջնորդը որպես մեղադրյալ Է ներկայացված հրեական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Բրյուելի վերաբերյալ հակասեմական արտահայտությունների գործով:
Սկանդալը Ֆրանսիայում ծավալվել Է տակավին 2014 թվականին: Այն ժամանակ Ժան Մարի լե Պենի նկատմամբ քննադատությամբ հանդես եկավ նույնիսկ նրա դուստրը՝ Մարին լե Պենը, ինչպես նաեւ Ազգային ճակատի գործող ղեկավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: