52 ուղեւորներով ձկնորսանավ է այրվում Խաղաղ օվկիանոսում
Международные новостиԽաղաղ օվկիանոսում այրվում Է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:
Նշվում Է, որ նավը աղետի Է ենթարկվել Իվատե պրեֆեկտուրայից արեւելք 510 կմ հեռավորության վրա: Ճապոնական կողմի տվյալներով՝ ձկնորսանավը բախվել Է մեկ այլ նավի, ինչը եւ բռնկման պատճառ դարձել: Ներկայում երկրորդ նավի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չկան:
Միջադեպի վայր են ուղարվկում Ճապոնիայի առափնյա պահպանության պարեկային նավերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: