Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի կապի նախկին նախարարի դեմ
Международные новостиԱդրբեջանում քրեական գործ է հարուցվել կապի և բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի և նախարարության հետ համագործակցած մի քանի ընկերությունների որոշ աշխատակիցների դեմ, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Ալի Աբասովը մեղադրվում է մեծ գումարների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար:
Ձերբակալվածների թվում են նաև նախարարության հետ համագործակցած խոշոր ընկերությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես, օրինակ, «Ազտելեկոմի», «Բաքվի հեռախոսային կապի» և այլն: