Ղրղզստան. քաղաքական անհամաձայնություններն ու տնտեսական վատթար իրավիճակը տվեցին իրենց պտուղները
Международные новостиՂրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունն օրերառաջ հայտարարեց խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, որն իրենիցենթադրումէ կառավարության հրաժարական, քանիոր Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը նշանակում է դրա կազմալուծումը, ինչպեսնաև կառավարության հրաժարականը:
Խմբակցության առաջնորդ Իսա Օմուրկուլովը պարզաբանեց, որ Ղրղզստանիսոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մինչև Ղրղզստանի նախագահ ընտրվելը գլխավորում էր Ալմազբեկ Աթամբաևը, դուրս է գալիս կոալիցիայից՝ դրա մեջ մտնող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով:
Սակայն, պետքէնշենքնաև, որտնտեսականիրավիճակնայս երկրում այնքան էլ հուսադրող չէ, որն էլ իր ազդեցություն է ունենում կառավարության վարկանիշի վրա:2016թ. առաջին 9 ամիսներիընթացքումՂրղզստանը ունեցել է ՀՆԱ-իընդամենը 2%-ոցաճ, իսկ բյուջեիպակասորդը 12 մլրդռուբլիէկազմում: Սակայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, 2016թ-ին Ղրղզստանում կանխատեսում էր 4.2%-ոց աճ, Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում էր 3.4%-ոց աճ, ԱՄՀ-ն 2016թ. ակնկալում է 3.5 %-ոց աճ:
Այսինքն` ստացվում է, որ կառավարությունը լուրջ բացթողումներ է արձանագրել տնտեսական աճ գրանցելու հարցում, որն էլ կարելի է համարել կառավարության հրաժարական տալու գլխավոր պատճառներից մեկը:
Ղրղզստանի սահմանադրության համաձայն` երկրինախագահը 3 օրվա ընթացքում պետք է նոր կոալիցիայի ձևավորման համար լիազորություններ տրամադրի իրեն հավատարիմ անձանցից մեկին, սակայն վարչապետը, առաջին փոխվարչապետը, կառավարության անդամները և հանրապետության վարչական ստորաբաժանումների ղեկավարները պետք է շարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը:
Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականի վերաբերյալ՝ խորհրդարանի կոալիցիայի վերացումից հետո: Հրամանագրում մասնավորապես նշվում է. «Ղրղզստանի կառավարությանը, որը ձևավորվել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ղրղզստան», «Oնուգու-Պրոգրես», «ԱթաՄեքեն» կուսակցությունների խմբակցությունների միջև ստեղծված կոալիցիայի հիմքով 2015թ.-ի նոյեմբերի 2-ին, համարել ազատված»:
Ղրղզստանի նախագահ ունի մի քանի հավատարիմ աջակիցներ և գիտակցում է, որ եթե նրան չհաջողվի նոր կառավարություն ձևավորել, ապա երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, որը նրաշահերից չիբխում:
Այսպիսով, մոտակա մի քանի օրվա ընթացքում Ղրղզստանում կձևավորվի նոր կառավարություն:
Փաստորեն Ղրղզստանում քաղաքական անհամաձայնություններն ու տնտեսական վատթար իրավիճակը կառավարության հրաժարականի տեսքով տվեցին իրենց պտուղները: