Մոսկվան կակտիվացնի աջակցությունը Դամասկոսին պատժամիջոցների ուժեղացման պայմաններում
Международные новостиՄոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ Դամասկոսի դեմ արեւմտյան պատժամիջոցների ուժեղացման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դյուրին չԷ փոխգործակցությունը զարգացնել առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտում, երբ Սիրիայում պատերազմ Է ընթանում: Բայց, այնուամենայնիվ, մենք անհրաժեշտ ամեն բան անում ենք եւ կանենք, որպեսզի սիրիական ժողովրդին պաշտպանենք այս դժվարին պահին, մանավանդ երբ Սիրիայի նկատմամբ շարունակում են գործել եւ նույնիսկ ավելի են խստացվում տնտեսական պատժամիջոցները, որոնք անմիջականորեն հարվածում են խաղաղ բնակչությանը»,-ասել Է Լավրովը Մոսկվայում սիրիացի իր պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ բանակցություններում: