Դամասկոսում գնդակոծման է ենթարկվել Ռուսաստանի դեսպանությունը
Международные новостиԴամասկոսում գնդակոծության է ենթարկվել Ռոսաստանի դեսպանատունը: Այս մասին հայտնում է Russia Today-ը`մեջբերելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը:
«Հոկտեմբերի 28-ին` մոտավորապես 15:00-ին (երևանյան` 16:00), Սիրիայում Ռուսաստանի դեսպանության կառույցների ուղղությամբ ահաբեկիչների կողմից 2 ականանետային արկ է արձակվել: Կրակը բացվել է Ջոբար շրջանի կողմից, որը գտնվում է հակակառավարական ուժերի վերահսկողության տակ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Արկերից մեկը պայթել է դեսպանության գրասենյակային շենքի մուտքի մոտ, երկրորդը` ցանկապատից այն կողմ:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել: Շենքը նյութական վնաս է կրել, վնասվել են նաև 4 մեքենաներ: