Հյուսիսային Կորեայում հեղեղի հետեւանքով զոհվել է 138 մարդ
Международные новостиՀյուսիսային Կորեայում հեղեղի հետեւանքով զոհվել է 138 մարդ, եւս 400-ը անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է NHK-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միության միջազգային ֆեդերացիային:
Անօթեւան է մնացել մոտ 70 հազար մարդ:
Տուժածներն ապրում են վրաններում եւ սննդամթերքի ու խմեու ջրի կարիք ունեն: Ջերմաստիճանը նոյեմբերին կանխատեսվում է -15 աստիճան: ԿԽՄԿ գնահատմամբ՝ միջազգային հումանիտար օգնությունը պետք է կազմի 15.5 մլն դոլար, սակայն դեռեւս հավաքվել է 25 տոկոսը: