Ապստամբների հրթիռակոծման հետևանքով Հալեպում 38 խաղաղ բնակիչ է զոհվել. դիտորդներ
Международные новостиՀալեպում սիրիական կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև շարունակվում են դաժան մարտերը:
Ինչպես հաղորդում է Agence France Press-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ապստամբների իրականացրած երկօրյա հրթիռակոծման հետևանքով 38 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց թվում`14 երեխա: Եվս 250 խաղաղ բնակիչ վիրավորվել է` սկսած ուրբաթ առավոտից, երբ հակակառավարական զորքերը գրոհի էին անցել:
Ավելի վաղ Սիրիայի պետական լրատվական գործակալությունները հաղորդվում էին, որ ապստամբ գրոհայինները կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ թունավոր գազով արկեր են նետել, ինչի հետևանքով 35 մարդու մոտ շնչահեղձության նոպաներ են առաջացել:
Միևնույն ժամանակ Fastaqim ընդդիմադիր խմբի ներկայացուցիչը հերքել է այդ տեղեկությունը: