Հռոմում երկրաշարժից վնասվելու հետևանքով փակվել է Սբ Պողոսի տաճարը
Международные новостиԱյսօր Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վնասվել է Հռոմում գտնվող Սբ Պողոսի տաճարը, որը փակվել է այցելությունների համար:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, տաճարի պատերին առաջացել են ճաքեր: Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետների թիմը համապատասխան ստուգումներ է իրականացրել Վատիկանի կարևորագույն հոգևոր կառույցներում, սակայն պարզվել է, որ դրանք երկրաշարժից չեն տուժել:
Իտալիայի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով տարբեր բնակավայրերում լուրջ ավերածություններ են տեղի ունեցել:
Փլուզված շնեքերի մեջ կան նաև հին եկեղեցիներ: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ավերածությունները տեղի են ունեցել Ումբրիա նահանգում:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.1 մագտնիտուդ, սակայն ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.1 մագնիտուդ:
Մասնագետներն արձանագրել են, որ ընթացիկ տարվա օգոստոսի 24-ին տեղի ունեցած և մոտ 300 մարդու կյանք խլած ողբերգական երկրաշարժից հետո սրանք ամենահզոր ստորգետնյա ցնցումներն են: