Թուրքիայում հարձակվել են իշխող կուսակցության գրասենյակի վրա
Международные новостиԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Քըզըլթեփեի գրասենյակի վրա անհայտ անձինք հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակումն իրականացրած անձինք պայթուցիկ են նետել շենքի առջև և սկսել են կրակել տեղի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Կատարվածի հետևանքով անվտանգության երեք աշխատակից վիրավորվել է:
Տարվում են աշխատանքներ հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց ձերբակալելու ուղղությամբ: