Սիրիական բանակի տվյալներով` ապստամբների ռմբակոծության հետևանքով 84 մարդ է մահացել Հալեպում
Международные новостиՍիրիայի բանակը երկուշաբթի հայտարարել է, որ «Նուսրայի ճակատի» և այլ ահաբեկչական խմբավորումների՝ վերջին երեք օրում իրականացրած ռմբակոծության հետևանքով Հալեպում 84 մարդ է զոհվել, հիմնականում կանայք և երեխաներ:
Այս մասին հաղորդում է Reuters-ը` հավելելով, որ բանակի տվյալներով՝ ահաբեկիչները քիմիական զենք և հրթիռային հարվածներ են կիրառել:
«Նուսրայի ճակատը» հուլիսին առանձնացել է «Ալ-Կաիդայից» և անվանափոխվել Ջաբհաթ ան Ֆաթհ ալ-Շամի: Ինչպես նշվում է, այն հիմնական ապստամբ խմբավորումներից մեկն է, որը մասնակցում է հակակառավարական գրոհներին Հալեպի արևմտյան շրջաններում: Հիշեցնենք, որ ապստամբական ուժերը կառավարական զորքերի դիրքերն սկսել են գրոհել ուրբաթից սկսած: