«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը վերջին 20 երկրների թվում է
Международные новости«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը տարբեր երկրներում անցկացրել է մամուլի ազատության վերաբերյալ ուսումնասիրություններ եւ նոյեմբերի 2-ին հրապարակել «Մամուլի ազատության թշնամիները» խորագրով զեկույց:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:
Միեւնույն ժամանակ, իշխանությունները ճնշում են անկախ ԶԼՄ-ներին, օրինակ` Zerkalo եւ Azadlıq թերթերին: